Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 20:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Այդ կողմերում շրջելուց և նրանց բազում խոսքերով մխիթարելուց հետո եկավ հարավային Հունաստան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Այդ կողմերում շրջելով ու նրանց բազում խոսքերով քաջալերելով՝ եկավ Հունաստան,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 20:2
17 Խաչաձեւ Հղումներ  

Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։


Արդարև, մեր հորդորը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգամտությամբ է։


Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։


Ինչպես լավ գիտեք, ձեզնից յուրաքանչյուրին, ինչպես հայրն իր որդիներին,


Հետո վեր ելավ, հացը կտրեց ու կերավ. և մինչև առավոտ շատ բաներ ևս խոսեց ու ապա մեկնեց։


Սակայն եղբայրները գիշերով շտապ դեպի Բերիա ճանապարհ դրեցին Պողոսին և Շիղային, որոնք, երբ տեղ հասան, ուղիղ հրեաների ժողովարան գնացին,


Ամփիպոլիս ու Ապոլոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։


այնտեղից էլ՝ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ-քաղաքն էր։ Այստեղ մնացինք մի քանի օր։


Շրջում էր Ասորիքի ու Կիլիկիայի կողմերում և ամրացնում եկեղեցիները։


աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։


Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։


Քանի որ քեզ, ո՛վ Հուդա, կլարեմ ինձ համար աղեղի պես, նաև լցրեցի Եփրեմին, և ոտքի կհանեմ քո որդիներին, ո՛վ Սիոն, հույների որդիների դեմ, և կշոշափեմ քեզ պատերազմողի պողպատե սուսերի պես։


Շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին։


Երբ ամբոխը հանդարտվեց, Պողոսը կանչեց աշակերտներին ու նրանց մխիթարելով՝ հրաժեշտի ողջույն տվեց և ելավ գնաց Մակեդոնիա։


Մոտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դեմ դավ նյութվեց, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։


Բայց գալու եմ շուտով, եթե Տերը կամենա, գալու եմ ոչ թե լսելու գոռոզացածների խոսքերը, այլ տեսնելու նրանց զորությունը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ