Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց մտքի տեսիլքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։
Բ Կորնթացիներին 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց մտքի տեսիլքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։
Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Չենթարկվե՛ք բաբելացիների արքային”։ Նրանք սուտ մարգարեություն են անում ձեզ համար։
Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։
Հրեաստանից ոմանք իջել էին Անտիոք և եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։
Քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել ձեր մտքերը՝ ասելով, թե պետք է թլփատվել և օրենքը պահել։
Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից տանելու համար։
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Եվ տարօրինակ չէ, որ նրա սպասավորներն էլ կերպարանավորվեն որպես արդարության սպասավորներ։ Նրանց վերջը կլինի ըստ իրենց գործերի։
քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։
Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։
Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։
որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։
Նրանք ձեր նախանձախնդրությունն են գրգռում ոչ բարի նպատակով և ուզում են խոչընդոտ լինել ձեզ, որպեսզի նախանձախնդիր լինեք իրենց հանդեպ։
Նրանք, որ ուզում են լավ մարդ երևալ, հենց նրանք են ստիպում ձեզ, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի ճանապարհով չգնան,
Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։
որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։
Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության,
Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ, ըստ այսմ, ինչպես լսել եք, Նեռը գալու է. արդեն իսկ եկել են բազում նեռեր, և հենց դրանից կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։
Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։
քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակության և ուրացան մեր միակ Իշխանին ու Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։
Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։
Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը և որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենց մասին ասում են, թե առաքյալներ են, բայց չեն, և սուտ հանեցիր նրանց։
Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհվածի միս ուտեն։
տեսա քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու արիացի՛ր), նաև հայհոյությունը նրանց, որ իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովարան։