Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝
Բ Կորնթացիներին 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ Քրիստոսի ճշմարտությունն իմ մեջ է, ոչ ոք չի լռեցնի իմ այս պարծանքը նաև Աքայիայի կողմերում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ մեջ եղած Քրիստոսի ճշմարտությամբ ասում եմ, որ իմ այս պարծանքն Աքայիայի կողմերում ինձանից չեն խլի։ |
Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝
Իսկ երբ կամեցավ Աքայիա գնալ, եղբայրները համաձայնվեցին և գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա տեղ հասավ, Աստծու շնորհով շատ օգտակար եղավ հավատացյալներին,
Աստված, որին ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, վկա է ինձ, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ՝
Ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիա նահանգից Քրիստոսի առաջին պտուղն է։
Ճանաչում եք Ստեփանոսի ու Փորտունատոսի ընտանիքը, որ Աքայիա նահանգի առաջին պտուղներն են և իրենց նվիրեցին հավատացյալների ծառայությանը։ Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր,
Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, և Տիմոթեոս եղբայրը, Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերով հանդերձ.
Բայց ես Աստծուն եմ վկա կանչում իմ անձին, որ ձեզ խնայելու համար այլևս չեկա Կորնթոս։ Ոչ թե իշխում ենք ձեր հավատի վրա, այլ գործակից ենք ձեր ուրախությանը, քանի որ հավատի մեջ հաստատուն եք։
Եվ սահմանված չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատը կաճի, և մեր աշխատանքն ավելի կմեծանա ձեզ մոտ՝ մեզ տրված սահմաների մեջ,
Այսպես եմ անում և անելու եմ, որպեսզի վերջ դնեմ պատճառաբանություններին նրանց, ովքեր առիթ են փնտրում պարծենալու, թե իրենք էլ են աշխատում մեզ նման։
Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։
որովհետև գիտեմ ձեր հոժարակամությունը և ձեր մասին պարծանքով եմ խոսել մակեդոնացիների մոտ, թե՝ «Աքայեցիներն անցյալ տարվանից պատրաստ են օգնություն անելու»։ Եվ ձեր նախանձախնդրությունը շատերի համար խթան եղավ։
Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։
Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։
Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,
որի համար ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), հեթանոսների ուսուցիչ՝ հավատով և ճշմարտությամբ։