Բ Կորնթացիներին 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ պատերազմի մեր զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց տրված զորավոր զենքեր են՝ քանդելու ամրությունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը |
Այն օրը բոլոր բարձր լեռների և բոլոր բարձրաբերձ բլուրների վրա ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, և կործանվեն աշտարակները։
Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։
Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։
Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։
Կա՞ մեկը, որ երբևէ սեփական ծախսով զինվորություն է անում։ Կա՞ մեկը, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Կա՞ մեկը, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։
Որովհետև, եթե նույնիսկ ավելի պարծենամ մեր այն իշխանության համար, որը Տերը տվեց մեզ՝ ձեզ ամրապնդելու և ոչ թե ձեզ կործանելու համար, ամաչելու բան չունեմ։
Ուստի հեռվից այս ամենը գրում եմ, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց՝ հաստատելու և ոչ թե քանդելու համար։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը.
Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը,
Ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ և ուժգին աղաղակով, պարիսպն ընկավ շուրջանակի, և ժողովուրդը բարձրացավ մտավ քաղաք. ամեն մեկը գնում էր ուղիղ իր դիմացը. քաղաքը գրավեցին