Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ Կորնթացիներին 10:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ճիշտ է, ապրում ենք մարմնի մեջ, բայց մարդկային նկատումներից մղված չէ, որ պատերազմում ենք.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում,

Տես գլուխը



Բ Կորնթացիներին 10:3
11 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ Օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ՝ մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։


որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։


որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։


Իսկ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտությամբ շարժվեցի, կամ՝ ինչ որ որոշում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ որոշում, այնպես որ իմ կողմից այո-ն այո լինի, և ոչ-ը՝ ոչ։


քանի որ պատերազմի մեր զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց տրված զորավոր զենքեր են՝ քանդելու ամրությունները։


Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։


Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը,


Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։


Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ.