Բ Կորնթացիներին 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ Աստծու տված պարզությամբ ու անկեղծությամբ և ոչ մարմնական իմաստությամբ, այլ Աստծու շնորհով վարվեցինք աշխարհում, առավել ևս ձեր նկատմամբ։ |
Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
ու ասաց. «Ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ, Տե՜ր, քանզի քո առաջ արդարությամբ ու ճշմարիտ սրտով ընթացա և քո առջև հաճելի գործերը կատարեցի»։ Ապա դառնապես լաց եղավ Եզեկիան։
Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։
քանզի Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ո՛չ խոսքի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չկորցնի իր իմաստը։
Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։
Եվ ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային ճարտարությամբ արտասանված խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք բացատրում։
Ուրեմն տոնը կատարենք ո՛չ հին խմորով, ո՛չ էլ չարության ու անզգամության խմորով, այլ անկեղծության ու ճշմարտության անթթխմոր հացով։
Իսկ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտությամբ շարժվեցի, կամ՝ ինչ որ որոշում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ որոշում, այնպես որ իմ կողմից այո-ն այո լինի, և ոչ-ը՝ ոչ։
Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։
քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։
Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։
Իբրև հրահանգ չեմ ասում, այլ ուրիշների փութաջանությունը տեսնելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։
Յուրաքանչյուր ոք թող քննի իր գործը և ապա ինքն իր վրա միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով,
Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով,
Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։
բարի գործերի մեջ իրենք իրենց օրինակ դարձնեն բոլորին, ուսուցման մեջ պահեն անեղծությունը, մաքրությունը, պարկեշտությունը,
Աղոթե՛ք մեզ համար, որովհետև հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։
Արդ, դուք վախեցե՛ք Տիրոջից, ծառայե՛ք նրան շիտակությամբ և արդարությամբ, հեռացրե՛ք օտար աստվածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում և Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։
Երկյուղով ու հեզությամբ մաքուր խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը Քրիստոսով.
Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։