Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գաղատացիներին 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Յուրաքանչյուր ոք թող քննի իր գործը և ապա ինքն իր վրա միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի և ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 6:4
17 Խաչաձեւ Հղումներ  

Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։


Երբ չարերը մերձեցան՝ ուտելու իմ մարմինը, Ինձ նեղողներն ու թշնամիները թուլացան և ընկան։


Անգութը պիտի հագենա իր ճանապարհներից, իսկ բարի մարդը ուղղվելու է իր խոհերի շնորհիվ։


Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։


Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից,


և թե ինչպիսին է յուրաքանչյուրի գործը, կրակը կփորձի։


Ով տնկեց, և ով ջրեց, մի են, բայց յուրաքանչյուրն իր վաստակի համաձայն իր վարձը կստանա,


Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։


Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուսը ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։


որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։


որպեսզի երբ հաջորդ անգամ ձեզ մոտ գամ, իմ նկատմամբ ունեցած ձեր պարծանքն ավելանա Քրիստոս Հիսուսով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ