Բ Թեսաղոնիկեցիներին 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով, որ իմ բոլոր նամակներում որպես նշան է ծառայում. այսպես եմ գրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է, որ նշան է բոլոր նամակներում. այսպես եմ գրում. |
Սա մի նշան է Աստծու արդար դատաստանի, որ դուք կարժանանաք Աստծու արքայությանը, որի համար էլ չարչարանք եք կրում։
որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։
Հիմա երդվե՛ք ինձ Տիրոջով՝ Աստծով, որ ինչպես ես եմ ձեզ ողորմություն անում, այդպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Ինձ մի ճշմարիտ նշա՛ն տվեք,
Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։