Բ Թեսաղոնիկեցիներին 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզնով, և դուք՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով փառավորվի, դուք էլ՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։ |
Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, և Տիրոջ անունը պիտի փառավորվի։ Ո՛վ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի,
քանզի Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ։ Դուք չեք ամաչելու, այլևս ամոթահար չեք լինելու մինչև հավիտենություն։
Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Ձեր առիթով շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն այն շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով,
Թեև նա խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ, թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծու զորությամբ։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։
երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ և հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ։ Եվ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։
Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա։
Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.