Երբ ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և Իսրայելի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, Մաաքայի արքայից հազար ու Իստովբի արքայից տասներկու հազար զինվոր։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դամասկոսի ասորիները եկան Սուբայի թագավոր Ադրաազարին օգնության, և Դավիթը քսաներկու հազար մարդ կոտորեց ասորիներից։ |
Երբ ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և Իսրայելի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, Մաաքայի արքայից հազար ու Իստովբի արքայից տասներկու հազար զինվոր։
Երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը Եփրատի վրա հաստատելու, հարձակվեց Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարի վրա։
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛վս վաթսունհինգ տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի»։