Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Տերը. “Դու ինձ համար բնակվելու տուն չպետք է շինես,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Գնա՛ և իմ ծառա Դավթին ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Դո՞ւ պիտի ինձ համար բնակվելու տուն շինես։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ և ասաց.


«Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դավիթը շրջակա երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացավ Տիրոջ՝ իմ Աստծու տունը շինել, մինչև որ Տերը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ։


«Ահա տուն ես շինում։ Եթե ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրենքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատվիրաններն ու դրանցով առաջնորդվես, ապա կկատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տվել էի քո հորը՝ Դավթին.


«Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում. “Դու ինձ համար բնակվելու տուն չպիտի շինես,


Սակայն Աստված ինձ ասաց. “Դու ինձ համար իմ անունը կրող տուն չպիտի շինես, քանի որ դու պատերազմող մարդ ես և շատ արյուն ես թափել”։


Մարդ ինչ դրել է սրտում, իրեն է վերաբերում, և Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։


Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։