Դավիթը տրտմեց, որ Տերը մահացու հարվածեց Օզային նրա մեծ հանդգնության համար։ Այդ տեղը մինչև այսօր Օզայի Հարված է կոչվում։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրը Դավիթը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակը ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն այդ օրը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակն ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։ |
Դավիթը տրտմեց, որ Տերը մահացու հարվածեց Օզային նրա մեծ հանդգնության համար։ Այդ տեղը մինչև այսօր Օզայի Հարված է կոչվում։
Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։
Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։
ինչպես, օրինակ, Սառան, որ հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում։ Դուք էլ նրա զավակները եղաք. բարեգո՛րծ եղեք և ոչ մի բանից մի՛ սարսափեք։
Բեթսամյուսի այրերն ասացին. «Ո՞վ կարող է այս սրբության՝ Տիրոջ՝ Աստծու առջև շրջել, և մեզանից ո՞ւմ մոտ կգնա Տիրոջ տապանակը»։