Սեմեին, նրան անիծելով, այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արյունարբո՛ւ և անօրե՛ն մարդ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ողջ Իսրայելն այդ օրն իմացավ, որ արքայի հրամանով չի եղել Ների որդի Աբենների սպանությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ օրը ամբողջ զորքը և ամբողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբենների սպանությունը թագավորի կամքով չէր։ |
Սեմեին, նրան անիծելով, այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արյունարբո՛ւ և անօրե՛ն մարդ։
Ամբողջ ժողովուրդն իմացավ այդ, նրան հաճելի թվաց այն ամբողջ բարությունը, որ արքան գործել էր ժողովրդի համար։
Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։
Գաղաադում գտնվող Մանասեի կես ցեղինը՝ Զաբդիայի որդի Հադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիելը,
Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զորավարը Ների որդի Աբեններն էր, որը Սավուղի ազգականի որդին էր։