Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են Դավիթ արքայի զորավարների անունները. Հովաբի եղբայր Ասայել, որը երեսուն զորավարներից մեկն էր։ Բեթղեհեմում ապրող նրա հորեղբոր՝ Ելիուդի որդի Եղեանան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեսունից էին Ասայելը՝ Հովաբի եղբայրը, բեթլեհեմցի Ելեանանը՝ Դովդայի որդին, |
Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
Ռովբում դարձյալ պատերազմ եղավ այլազգիների դեմ, և բեթղեհեմացի Արիոգիմի որդի Եղեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բռնակը ոստայնանկների գլան էր հիշեցնում։
Նա երեքից ամենից փառավորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դավիթը նրան իր շտեմարանների վերակացու էր նշանակել։
Չորրորդը չորրորդ ամսվա համար Հովաբի եղբայր Ասայելն էր, նաև նրա որդի Զաբդեան և նրանից հետո՝ նրա եղբայրները։ Նրա դասում կար քսանչորս հազար հոգի։