Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն այն ժամանակ ամրոցում էր։ Իսկ այլազգիների բանակատեղին Բեթղեհեմում էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն այդ ժամանակ ամուր բերդում էր, իսկ փղշտացիների կայազորը գտնվում էր Բեթլեհեմում։ |
Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը Իսրայելի թագավոր է օծվել, բոլորը ելան Դավթի վրա հարձակվելու։ Երբ Դավիթն այդ իմացավ, իջավ ամրոցը։
Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։
Ողջ Իսրայելը լսեց, թե Սավուղը սպանեց Նասիբ այլազգուն, իսկ Իսրայելն ամոթահար արեց այլազգիներին։ Եվ ժողովուրդը Սավուղի հետևից ելավ Գաղգաղա։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։
Դավիթն այնտեղից գնաց և ապաստանեց Ոդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին և եկան այնտեղ՝ նրա մոտ։
Ուրեմն, երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո իմ սերունդը չես ոչնչացնի և իմ անունը չես վերացնի իմ հոր տնից»։