Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ պաշարեցին մահվան կործանումները, ինձ խռովեցրին անօրենության հեղեղները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանզի մահվան ալիքներն ինձ պաշարեցին, Կորստյան վտակներն ինձ տագնապեցրին։ |
Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։
և ասաց. «Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, և լսեց ինձ՝ իմ աղաչանքը, դժոխքի որովայնից։ Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը։
«Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։
Եվ եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը, խոսեց ինձ հետ և ասաց. «Արի՛, քեզ ցույց պիտի տամ դատաստանն այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա.
Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. «Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։