Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես խորտակելու եմ նրանց, ու ոտքի չեն կանգնելու։ Նրանք պիտի ընկնեն իմ ոտքերի տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ջնջեցի նրանց ու տապալեցի, որ էլ ոտքի չկանգնեն. Նրանք իմ ոտքերի տակ ընկան։ |
«Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դավիթը շրջակա երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացավ Տիրոջ՝ իմ Աստծու տունը շինել, մինչև որ Տերը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ։
Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։