Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս չորսը ծնվել էին Ռափայի տանը՝ Գեթում, և ընկան Դավթի ու նրա մարդկանց ձեռքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ չորսն էլ ծնվել էին Գեթում Ռափայից և սպանվեցին Դավթի ձեռքով ու Դավթի ծառաների ձեռքով։ |
Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։
Նրանք ծնվել էին Հռափայից Գեթ քաղաքում։ Բոլորն էլ հսկա մարդիկ էին և ընկան Դավթի ու նրա զորականների ձեռքով։
Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպես որ Տերն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ Ենակի որդիներն են, և նրանց քաղաքներն ամրացված են ու մեծ։ Արդ եթե Տերն ինձ հետ է, կբնաջնջեմ նրանց, ինչպես Տերն ինձ ասաց»։