Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը գնաց և Սավուղի ու նրա որդի Հովնաթանի ոսկորները վերցրեց Գաղաադի Հաբիս բնակավայրի բնակիչներից, որոնք թաքուն դրանք հավաքել էին Բեթսանի հրապարակից։ Այլազգիները Գեղբուեում նրանց կախել էին այն օրը, երբ հաղթել էին նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը գնաց և վերցրեց Սավուղի ոսկորներն ու նրա որդի Հովնաթանի ոսկորները Գաղաադի Հաբիսի բնակիչներից, որոնք դրանք գողացել էին Բեթսանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին նրանց, երբ Գեղբուեի վրա փղշտացիները սպանել էին Սավուղին։ |
Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։
Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպվածով Գեղբուա լեռան վրա էի գտնվում և տեսա, որ ահա Սավուղն ընկել էր իր նիզակի վրա, և թշնամու մարտակառքերն ու հեծյալները հասել էին նրան։
Եկան Հուդայի երկրի մարդիկ և այնտեղ Դավթին Հուդայի տան վրա թագավոր օծեցին։ Դավթին հայտնեցին, որ Գաղաադի Հաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սավուղին։
Դավթին հայտնեցին, թե ի՛նչ է արել Այիայի դուստր Ռեսփան՝ Սավուղի հարճը։ Նրանց դիակները փտեցին, և Հովասի որդի Դանը՝ հսկաների ցեղից, հասավ նրանց վրա։
Նա այնտեղից հանեց Սավուղի ու նրա որդի Հովնաթանի ոսկորները, հավաքեց նաև Բենիամինի երկրում կախվածների ոսկորները
Այլազգիները պատերազմեցին իսրայելացիների դեմ. նրանք փախան այլազգիների առջևից և սպանված ընկան Գեղբուա լեռան վրա։
բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից և վերցնելով Սավուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Հաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում գտնվող կաղնու տակ ու յոթ օր ծոմ պահեցին։
Հետևյալ օրը, երբ այլազգիները եկան, որպեսզի կողոպտեն սպանվածներին, Սավուղին ու նրա որդիներին գտան Գեղբուա լեռան վրա ընկած։
Իսաքարի և Ասերի ժառանգությունների մեջ Մանասեն ստացավ Բեթսանն ու նրա ավանները, Ամբղանն ու նրա ավանները, Ենդովրի բնակիչներն ու նրա ավանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա ավանները, Տանաքի բնակիչներն ու նրա ավանները, Նափեթի երրորդ մասն ու նրա ավանները։
Այլազգիները հավաքվեցին ու եկան, բանակատեղի դրեցին Սոմանում։ Սավուղն էլ հավաքեց Իսրայելի բոլոր այրերին ու բանակատեղի դրեց Գեղբուեում։
Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայելի դեմ, և Իսրայելի այրերը, այլազգիների առաջ փախուստի դիմելով, վիրավոր ընկան Գեղբուա լեռան վրա։
Պատերազմը Սավուղի դեմ սաստկացավ, կորովի աղեղնավորները գտան նրան, և նա վիրավորվեց կողոսկրից ներքև։
Սավուղն իր կապարճակրին ասաց. «Սուրդ մերկացրո՛ւ և դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի թե անթլփատները գան, ինձ խոցոտեն և ծաղրուծանակի ենթարկեն»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ սաստիկ վախեցել էր։