Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովաբի զինվորներից մեկը եկավ ու կանգնելով Ամեսայիի մոտ՝ ասաց. «Ով սիրում է Հովաբին կամ Դավթին, թող գնա Հովաբի ու Աբեսսայի հետևից»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հովաբի պատանիներից մեկը կանգնել էր Ամեսայիի մոտ և ասում էր. «Ով սիրում է Հովաբին, և ով Դավթի հետ է, թող գնա Հովաբի ետևից»։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:11
6 Խաչաձեւ Հղումներ  

Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մեջտեղը։ Երբ այդ մարդը տեսավ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած, Ամեսայիի դիակը ճանապարհից դեպի դաշտը գլորեց ու մի շորով ծածկեց այն, որովհետև տեսավ, որ ամեն ոք, ով գալիս էր, նրա առաջ կանգ էր առնում։


Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, Իսրայելի բոլոր այրերը հետևեցին Հովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։


Հարցը դա չէ։ Եփրեմի լեռից Սաբեե անունով մի մարդ կա՝ Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դավիթ արքայի վրա։ Ինձ տվե՛ք միայն նրան, և ես կհեռանամ այս քաղաքից»։ Կինն ասաց Հովաբին. «Նրա գլուխը պարսպի վրայից հիմա քեզ մոտ կընկնի»։


Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրվա ընթացքում ինձ մոտ կհավաքես Հուդայի երկրի մարդկանց, և դու էլ այստեղ կգաս»։


Հեուն, գլուխը բարձրացնելով դեպի պատուհանը, ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մոտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին,