Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մեջտեղը։ Երբ այդ մարդը տեսավ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած, Ամեսայիի դիակը ճանապարհից դեպի դաշտը գլորեց ու մի շորով ծածկեց այն, որովհետև տեսավ, որ ամեն ոք, ով գալիս էր, նրա առաջ կանգ էր առնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Իսկ Ամեսային թավալվում էր ճանապարհի վրա, արյան մեջ։ Եվ երբ այդ մարդը տեսավ, որ ամբողջ զորքը կանգ առավ, Ամեսայիին վերցրեց ճանապարհից, գցեց արտի մեջ և նրան ծածկեց մի շորով, որովհետև տեսավ, որ ամեն եկող կանգնում էր նրա մոտ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:12
7 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։


Ասայելը չուզեց հետ կանգնել։ Աբենները նիզակով հարվածեց նրա կողին, և նիզակը զիստից դուրս եկավ։ Նա ընկավ այնտեղ ու մեռավ տեղում։ Ով Ասայելի ընկած ու մեռած տեղն էր գալիս, կանգ էր առնում։


Հովաբի զինվորներից մեկը եկավ ու կանգնելով Ամեսայիի մոտ՝ ասաց. «Ով սիրում է Հովաբին կամ Դավթին, թող գնա Հովաբի ու Աբեսսայի հետևից»։


Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, Իսրայելի բոլոր այրերը հետևեցին Հովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։


Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ