Աբեններն ասաց Հովաբին. «Թող կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջև»։ Հովաբն ասաց. «Թող մրցեն»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն մեկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եվ այդ տեղի անունը դրեցին Դավաճանների դաշտ, որը Գաբավոնում է գտնվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն մեկը բռնեց իր հակառակորդի գլխից և իր սուրը խրեց իր հակառակորդի կողը, և ընկան միասին. և այդ տեղի անունը դրեցին Քեղկաթ-Ասուրիմ, որը գտնվում է Գաբավոնում։ |
Աբեններն ասաց Հովաբին. «Թող կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջև»։ Հովաբն ասաց. «Թող մրցեն»։
Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից ելան տասներկու երիտասարդներ. Դավթի կողմից էլ տասներկու երիտասարդներ ելան։
Աբենները ձայն տվեց Հովաբին. «Մի՞թե սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թե չգիտես, որ սրա վերջը դառնություն կլինի։ Ե՞րբ ես հրամայելու ժողովրդին, որ իրենց եղբայրներին հալածելուց հրաժարվեն»։
և ամեն մեկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, և Իսրայելը հալածեց նրանց։ Ասորիքի արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիվ փրկվեց երեք ձիավորների հետ։
Երուսաղեմի բոլոր բնակիչներին այս հայտնի դարձավ, այնպես որ իրենց բարբառով ագարակն անվանվում էր Ակեղդամա, այսինքն՝ Արյան ագարակ։