Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան իր երեսը ծածկեց և բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդյա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովաբը գնաց թագավորի մոտ, մտավ նրա սենյակը և ասաց. «Դու այսօր ամոթահար արեցիր քո բոլոր ծառաների երեսը, որոնք ազատեցին քո անձը և քո որդիներին ու աղջիկներին և քո կանանց ու քո հարճերին։ |
Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։
Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։
«Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։
Հովաբը, մտնելով պալատ՝ արքայի մոտ, ասաց. «Դու այսօր ամոթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո տղաներին ու աղջիկներին, քո կանանց ու հարճերին։
որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։
Դու էլ նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, և նեղեցին նրանց։ Ապա իրենց նեղության ժամանակ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց և բազում գթությամբ ու ողորմությամբ փրկեցիր նրանց և ազատեցիր նրանց իրենց նեղողների ձեռքից։
Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։