Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղի տան ծառա Սիբան իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ եկավ, որ կազմակերպի արքայի անցումը Հորդանան գետից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի նավակ եկավ՝ թագավորի տունը անց կացնելու և նրան հաճելի եղածն անելու համար. և երբ թագավորն անցնում էր Հորդանան գետով, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Հեմինայի որդի Գերայի որդի բավուրիմացի Սեմեին շտապեց ու Հուդայի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկավ դիմավորելու Դավիթ արքային։


Նրանք արքային գետն անցկացնելու ծառայությունն արեցին. անցան գետը, որ արքայի ընտանիքը փոխադրեն և նրա աչքի առաջ բարին գործեն։ Մինչ արքան Հորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր ընկավ արքայի առաջ։


Արքան նրան ասաց. «Ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը։ Ասել եմ, որ դու և Սիբան բաժանեք ագարակը»։


Դու, քո որդիներն ու քո ծառաները կմշակեք նրա հողը, հացը կբերեք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան ուներ տասնհինգ որդի և քսան ծառա։


Սավուղի տնից Սիբա անունով մի ծառա կար։ Կանչեցին նրան Դավթի մոտ, և արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ Նա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։


Ահա քեզ հետ է բավուրիմացի Հեմինի որդի Գերայի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծել է ինձ այն օրը, երբ գնում էի Մաանայիմ։ Նա Հորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկավ, և ես, Տիրոջ անունով երդվելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։


Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։


Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։


Մի՞թե ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել։ Քա՛վ լիցի, որ արքան իր ծառայի վրա կամ իմ հոր տան վրա այդպիսի մեղք բարդի, քանի որ քո ծառան այդ ամենից շատ կամ քիչ բան չգիտի»։