Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբը եղջերափող հնչեցրեց, և զորքը նրա հետ վերադարձավ, որպեսզի չհետապնդեն Իսրայելին, որովհետև Հովաբը խնայում էր զորքին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովաբը փչեց փողը, և զորքը ետ դարձավ Իսրայելին հետապնդելուց, որովհետև Հովաբը զսպեց զորքին։ |
Հովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առավ, այլևս չհալածեց Իսրայելին, և պատերազմը դադարեց։
Կինը գնաց ժողովրդի մոտ, իր իմաստնությունը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբեեի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու նետեցին Հովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, և այդ քաղաքում ամեն մարդ իր բնակավայրը քաշվեց, իսկ Հովաբը հետ դարձավ Երուսաղեմ՝ արքայի մոտ։