Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթն իր հետ եղած զորքի հաշվառում անցկացրեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ կարգեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Դավիթը իր հետ եղած ժողովրդին զորահանդես արեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ դրեց։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:1
8 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։


Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։


Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։


Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝


Երբ դպիրները վերջացնեն ժողովրդի հետ խոսելը, զորքի հրամանատարներ թող նշանակվեն՝ բանակն առաջնորդնելու համար։


Առավոտը վաղ վեր կենալով՝ Հեսուն ժողովրդի զորահանդես արեց, և ինքն ու Իսրայելի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դեմ։


Խոսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ Սավուղն ասաց. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդյոք Հեսսեի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կտա՞ և կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարյուրապետներ կդարձնի՞։


Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։