Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քուսին ասաց Աբեսաղոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:7
5 Խաչաձեւ Հղումներ  

Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։


իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։


Աքիտոփելն Աբեսաղոմին ասաց. «Մտի՛ր քո հոր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, և ամբողջ Իսրայելը թող իմանա, որ խայտառակել ես հորդ, և բոլոր քեզ հետ եղողները կքաջալերվեն»։


Քուսին եկավ Աբեսաղոմի մոտ, և Աբեսաղոմը նրան հաղորդեց այն խոսքերը, որ ասել էր Աքիտոփելը։ Նա ավելացրեց. «Հետևե՞նք նրա ասածին, ապա թե ոչ, դու ի՛նքդ խորհուրդ տուր»։


Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին,