քանի որ քո ծառան գիտի, որ մեղք է գործել, և այսօր ահավասիկ Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ դիմավորելու իմ տեր արքային»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շարուհիի որդի Աբեսսան Դավթին ասաց. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպես անիծում իմ տեր արքային։ Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շարուհեայի որդի Աբեսսան ասաց թագավորին. «Ինչո՞ւ է անիծում այս սատկած շունը իմ տեր թագավորին. թող գնամ և գլուխը կտրեմ»։ |
քանի որ քո ծառան գիտի, որ մեղք է գործել, և այսօր ահավասիկ Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ դիմավորելու իմ տեր արքային»։
Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տվեց՝ ասելով. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու այն բանի փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։
Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան հարմար պահի էին սպասում՝ սպանելու Աբեններին այն բանի համար, որ նա պատերազմի ժամանակ Գաբավոնում սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին։
Աբենները, խիստ բարկանալով Հեբուսթեի խոսքի համար, նրան ասաց. «Մի՞թե ես շան գլուխ եմ։ Քո հոր տան, նրա եղբայրների ու բարեկամների հանդեպ այսօր ողորմություն գործեցի և չլքեցի ձեզ ու Դավթի տան կողմը չանցա։ Իսկ դու այսօր մի կնոջ համար ինձանից վրեժ ես լուծում։
Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռյալ շան վրա, ինչպիսին ես եմ, ուշադրություն ես դարձնում»։
Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջնջի նրանց»։
Պողոսն ասաց. «Չգիտեի, եղբայրնե՛ր, որ քահանայապետն է, քանի որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի անիծես» (Ելք 22.27)։
Ինչպես հին առակն է ասում՝ “Անօրեն ձեռքից է գալիս վնասը”, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։