Սակայն նրա մայրը նրան ասաց. «Թող ինձ վրա գա այդ անեծքը, որդյա՛կ, միայն թե լսի՛ր ինձ. գնա՛ և բե՛ր»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրա, արքա՛, և իմ տան վրա լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։ |
Սակայն նրա մայրը նրան ասաց. «Թող ինձ վրա գա այդ անեծքը, որդյա՛կ, միայն թե լսի՛ր ինձ. գնա՛ և բե՛ր»։
Ես նրա համար երաշխավորում եմ. ինձնի՛ց կպահանջես նրան։ Եթե նրան հետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղավոր լինեմ իմ ամբողջ կյանքում։
Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։
Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։
և նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր, բայց թող քո աղախինը խոսի քեզ հետ, և դու լսի՛ր քո աղախնի խոսքերը։