Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 43:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ես նրա համար երաշխավորում եմ. ինձնի՛ց կպահանջես նրան։ Եթե նրան հետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղավոր լինեմ իմ ամբողջ կյանքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ես երաշխավոր կլինեմ նրա համար. ինձնի՛ց պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 43:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Գազաններից հոշոտված կենդանիները ես չբերեցի քեզ մոտ, այլ ես ինքս էի հատուցում ցերեկը գողացվածի ու գիշերը գողացվածի վնասը։


Ռուբենը, դիմելով հորը, ասաց. «Սպանի՛ր իմ երկու որդիներին, եթե Բենիամինին քեզ չվերադարձնեմ։ Նրան վստահի՛ր ինձ, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։


Եվ եթե չդանդաղեինք, ապա երկու անգամ գնացած-եկած կլինեինք»։


Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։


Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրա, արքա՛, և իմ տան վրա լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։


Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։


Օտարները գողացան իմ ունեցվածքը։ Այն ո՞վ է, որ իր ձեռքն իմ ձեռքի մեջ դնի։


Երբ անօրենին ասեմ՝ հաստատապես կմեռնես, և դու նրան չզգուշացնես, ոչ էլ անօրենին ասես, որ զգուշանա, հետ դառնա իր չար ճանապարհից ու ապրի, այդ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։


Երբ արդարն իր արդար գործերից շեղվի ու հանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ կբերեմ. ինքը կմեռնի, որովհետև իր արդար գործերը, որ կատարել է, չեն հիշվի։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արյունը քեզնից կպահանջեմ։


Իսկ եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, բայց փողով նշան չտա, ժողովուրդն էլ չզգուշանա, վրա հասած սուրը նրանցից մեկին բռնի, ապա սա իր անօրենության պատճառով բռնված կլինի. բայց սրա արյունը դետից եմ պահանջելու”։


Երբ ես մեղավորին ասեմ, թե՝ հաստատ կմեռնես, իսկ դու չխոսես ու ամբարիշտին չզգուշացնես իր ճանապարհից, ինքը՝ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։


որպեսզի այդ սերնդից պահանջվի արյունը բոլոր մարգարեների՝ թափված աշխարհի սկզբից՝


Այդ նույն չափով Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն մի ուխտի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ