Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ նրանք ճանապարհին էին, գույժ հասավ Դավթին, թե Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին և նրանցից ոչ ոքի կենդանի չի թողել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։ |
Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։
Ելավ արքան, իր հագուստները պատառոտեց ու ընկավ գետնին։ Բոլոր ծառաները, որ նրա շուրջն էին, նույնպես պատառոտեցին իրենց հագուստները։
Երբ նրան տեսավ, պատառոտեց իր զգեստները և ասաց. «Վա՜յ ինձ, դո՛ւստր իմ, դու ինձ ընկճեցիր, խոչ եղար աչքիս մեջ, որովհետև քեզ համար պարտավորություն ստանձնեցի Տիրոջ առաջ և չեմ կարող հետ դարձնել»։