Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թամարի վրա գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգոտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագավորների կույս դուստրերը։ Սպասավորը նրան դուրս հանեց ու դռները փակեց նրա հետևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թամարի վրա գունագեղ պատմուճան կար, որովհետև թագավորի կույս աղջիկները այդպիսի պատմուճաններ էին հագնում։ Եվ Ամնոնի սպասավորը նրան դուրս արեց ու դուռը կողպեց ետևից։ |
Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։
և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։
կանչեց իր տան վերակացու սպասավորին և ասաց նրան. «Դո՛ւրս հանիր սրան իմ մոտից և դուռը փակի՛ր նրա հետևից»։
“Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։