Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնություն գործադրեց և պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։ |
Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։
Այսպես է ասում Տերը. “Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։
Ամովնը դրանից հետո շատ մեծ ատելությամբ լցվեց Թամարի դեմ, այնպես որ ավելի մեծ էր ատելությունը, որով ատեց նրան, քան նախկին սերը, որով սիրել էր։ Ամովնն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛»։
«Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր քրոջ հետ՝ նույն հորից կամ նույն մորից»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Գաբաայի տղամարդիկ ելան իմ դեմ, գիշերով շրջապատեցին տունը և ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին, խեղդեցին, և նա մեռավ։