Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ15 Ամովնը դրանից հետո շատ մեծ ատելությամբ լցվեց Թամարի դեմ, այնպես որ ավելի մեծ էր ատելությունը, որով ատեց նրան, քան նախկին սերը, որով սիրել էր։ Ամովնն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ15 Հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց նրան, այնպես, որ իր ատելությունը, որով ատում էր նրան, ավելի մեծ էր այն սիրուց, որով առաջ սիրում էր նրան։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Վեր կաց գնա՛»։ Տես գլուխը |