Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբեեին։ Դավիթը գնաց նրա մոտ, պառկեց նրա հետ, կինը հղիացավ ու ծնեց որդի։ Դավիթը նրա անունը Սողոմոն դրեց։ Տերը սիրեց նրան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը մխիթարեց Բերսաբեին՝ իր կնոջը, և մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ, և կինը մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սողոմոն. և Տերը սիրեց նրան։ |
Եվ երբ քո կյանքի օրերը լրանան և քո նախնիների գիրկը գնաս, քեզանից հետո քո զավակին, որ քո որովայնից է, պիտի բարձրացնեմ և քո թագավորությունը նրա համար պատրաստեմ։
Նաթան մարգարեն, խոսելով Սողոմոնի մոր՝ Բերսաբեեի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթ արքան, այդ չգիտի։
Դավիթ արքան ասաց բոլոր հավաքվածներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տերն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թե մարդու համար է այս շինվածքը, այլ Տիրոջ՝ Աստծու։
Սրանք էլ նրա համար ծնվեցին Երուսաղեմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան և Սողոմոն. այս չորսը Ամիելի դուստր Բերսաբեեից էին ծնվել։
«Մի՞թե այդ ամենով չէր, որ մեղանչեց Սողոմոն թագավորը։ Մեր բոլոր թագավորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, և Աստված նրան թագավոր կարգեց ամբողջ Իսրայելի վրա։ Բայց Աստծուն սիրելի և իմաստուն այսպիսի մեծ թագավորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մեջ։
Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստված նրան հովանի թող լինի ամեն օր, և Նա նրա ուսերին կհանգստանա»։