բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաթանը գնաց իր տուն, և Տերը հարվածեց Դավթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, որը հիվանդացավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։ |
բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի»։
Տերը պատուհասեց թագավորին, և նա բորոտ դարձավ մինչև իր կյանքի վերջը։ Նա առանձին տան մեջ էր բնակվում։ Արքունի տան վրա իշխում և երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Հովաթամը։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։
Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։