Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այսպես, «Աստծու անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» (Ես. 52.5), ինչպես որ գրված է։


Բայց այժմ ինչո՞ւ եք այստեղ»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց. նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում»։ Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


քանի որ Տերը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է (Հոբ 5.17, Առկ. 3.11-12)։


Իսկ եթե պատժվում ենք Տիրոջ կողմից, ապա խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։


Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։


Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։


Իսկ ես հավիտյան պիտի ցնծամ, Սաղմոս երգեմ Հակոբի Աստծուն։


Ես շարունակեցի. «Ճիշտ չէ ձեր արածը, որովհետև չեք երկնչում Աստծուց և այդ պատճառով էլ զերծ չմնացինք հեթանոսների և մեր թշնամիների նախատինքներից»։


Նաթանը գնաց իր տուն, և Տերը հարվածեց Դավթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, որը հիվանդացավ։


Ես աղքատ և անտուն եմ, Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ, Իմ փրկիչն ու իմ օգնականն ես. Տե՛ր իմ, մի՛ ուշացիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ