Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.
ԱՌԱԿՆԵՐ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես՝ իմաստությունս, բնակվեցի խորագիտության մեջ, խորհուրդները ու գիտությունը կանչեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։ |
Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.
և դրա այն օրինակը, որ ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբությունների պահեստի համար։
Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։
Հուդայի մարդիկ հետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց և՛ առջևը, և՛ հետևը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները փողեր հնչեցրին։
Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Աստված անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն՝ Բեսելիելին։
Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։
Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,
որպեսզի այժմ եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքի մեջ գտնվող իշխանություններին ու պետություններին,