Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև. գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով՝ չխոտորվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։
ԱՌԱԿՆԵՐ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։ |
Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև. գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով՝ չխոտորվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։
Քո անունը պիտի հիշվի սերնդեսերունդ։ Դրա համար ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն հավիտյանս հավիտենից։
Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։