Դավիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ և հռչակավոր, ամբողջ աշխարհում փառավոր. շինանյութ պիտի պատրաստեմ դրա համար»։ Դավիթն իր մահվանից առաջ մեծ պատրաստություն տեսավ։
ԱՌԱԿՆԵՐ 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ես ևս հնազանդ որդի եմ եղել հորս համար և սիրելի՝ մորս աչքին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ, |
Դավիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ և հռչակավոր, ամբողջ աշխարհում փառավոր. շինանյութ պիտի պատրաստեմ դրա համար»։ Դավիթն իր մահվանից առաջ մեծ պատրաստություն տեսավ։
Դավիթ արքան ասաց բոլոր հավաքվածներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տերն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թե մարդու համար է այս շինվածքը, այլ Տիրոջ՝ Աստծու։
Սրանք էլ նրա համար ծնվեցին Երուսաղեմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան և Սողոմոն. այս չորսը Ամիելի դուստր Բերսաբեեից էին ծնվել։
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։
Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։
Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։