Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,
ԱՌԱԿՆԵՐ 30:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սուտ և զուր խոսքը հեռո՛ւ տար ինձնից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ կշռի՛ր ինձ արժանին բավականությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ունայնությունն ու սուտ խոսքը հեռացրո՛ւ ինձանից, ինձ աղքատություն կամ հարստություն մի՛ տուր, իմ բաժին հացո՛վ կերակրիր ինձ։ |
Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,
Հովաքինի ապրուստի միջոցները, որպես հանապազօրյա ապրուստի միջոցներ, նրան տրվում էին արքայական տնից ամեն օր մինչև նրա կյանքի վերջը։
Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։
Չափեցին և տեսան՝ ումը որ շատ էր սահմանված չափից, չավելացավ, իսկ ումը՝ քիչ սահմանված չափից, չպակասեց։ Յուրաքանչյուրն իր կարիքի չափով էր հավաքել։
Տեսե՛ք, Տերը այս օրը ձեզ շաբաթ՝ հանգիստ տվեց։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց տվեց՝ ասելով. “Ձեզնից յուրաքանչյուրը յոթերորդ օրը թող նստի իր տանը, և թող ոչ ոք չելնի իր տեղից”»։
Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ հասան շեն երկիր։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան փյունիկեցիների կողմերը։
Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։
Վա՜յ նրանց, ովքեր երկար պարանի նման ձգում են իրենց մեղքերը և ասես երինջների լծափոկով՝ անօրենությունները։
Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
Նրա համար սահմանվեց մշտական ռոճիկ, որը նրա կյանքի ամբողջ ընթացքում բաբելացիների արքայի կողմից տալիս էին նրան օրըստօրե՝ մինչև նրա մահվան օրը։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
և ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։