ԱՌԱԿՆԵՐ 30:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա խոսքերին ոչինչ մի՛ ավելացրու, որ նա քեզ չհանդիմանի, և դու ստախոս չլինես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա խոսքերի վրա չավելացնես, որ հանկարծ քեզ չհանդիմանի, և դու ստախոս չերևաս։ |
Այդ դեպքում Աստծու սուտ վկաներ կլինենք, որովհետև վկայեցինք Աստծու մասին, որ հարություն տվեց Քրիստոսին, մինչդեռ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնելու, ուրեմն նրան հարություն չի տվել։
«Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։
Ոչինչ մի՛ ավելացրեք իմ ասածին ու ոչինչ մի՛ կրճատեք դրանից։ Պահպանե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու այն պատվիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։