Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։
ԱՌԱԿՆԵՐ 30:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր անասուններից, չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում, |
Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։
աքաղաղը, որ սիգալով շրջում է հավերի մեջ, նոխազը, որ հոտն է առաջնորդում, և թագավորը, որ խոսում է հրապարակավ ազգերի մեջ։
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։
Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։
Յոթերորդ օրը՝ արևամուտից առաջ, քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր և ի՞նչն է առյուծից հզոր»։ Սամփսոնը նրանց ասաց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։