Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա, Առյուծի պես պիտի բարձրանա. Նա չի պառկի, մինչև որսը չուտի Եվ չխմի սպանվածների արյունը»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:24
20 Խաչաձեւ Հղումներ  

Բենիամինը հափշտակող գայլ է. առավոտյան կուտի, իսկ երեկոյան կբաշխի կերակուրը»։


Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։


Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առյուծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագավորության մեջ։


Գահն ուներ ոսկով ծածկված վեց աստիճան։ Գահի նստատեղն այս և այն կողմից ուներ հենաթևեր, իսկ հենաթևերի ծայրին կային երկու առյուծներ։


Ծածկույթ դարձրեց խավարն իր համար, որ պարուրում է իրեն, Եռամութ ջրերը և խիտ ամպերը՝ տաղավար իր համար։


առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր անասուններից, չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին,


Այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա, որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով, այնպես որ նրանք պարտության մատնվեն, նրա բարկության սաստկությունից հալվեն, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան և նրա բլուրների վրա»։


Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։


Ցնցում և նկրտում, սրտի սոսկում և ծնկների թուլացում, և ցավ՝ ամեն մեջքի վրա. և բոլորի երեսները մրոտված պտուկի էին նման։


Ո՞ւր են առյուծների որջերն ու նրանց կորյունների որսերը, ուր առյուծը գնաց մտնելու, առյուծի կորյունը, և չկար մեկը, որ զարհուրեցներ։


Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։


Բաղակն ասաց Բաղաամին. «Լավ, նրան չես անիծում, գոնե մի՛ էլ օրհնիր նրան»։


Ես ցույց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մոտ ժամանակում։ Ծագելու է Հակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու Իսրայելից և հարվածելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սեթի բոլոր հետնորդներին։


Գադի մասին ասաց. «Թող օրհնյալ լինի Նա, ով ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացավ առյուծի պես. խորտակեց բազուկներ ու իշխաններ


Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ