ԱՌԱԿՆԵՐ 29:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով բաժնեկից է դառնում գողերին, ատում է իր հոգին. երդում են տալիս, որ լսածի մասին չպատմեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գողի հետ հանցակիցն իր անձն ատում է. նա երդվում է, բայց հետո բան չի հայտնում։ |
Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։
Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։
ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։
«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։
Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Սուրբ Գիրքն ասում է. “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։
Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ գողացել էին, և որի համար անիծեցիր գողերին, ահա այն արծաթն ինձ մոտ է, ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ իմ, օրհնյալ լինես Տիրոջից»։
Հովնաթանը նրան ասաց. «Բնավ, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ հայտնելու, և ինչպե՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։ Այդպիսի բան չկա»։