ԱՌԱԿՆԵՐ 29:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անօրեն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրենքը, երանելի է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա. բայց ով պահի օրենքը, երանելի կլինի։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Իմ նեղության մեջ Ես աղոթեցի Տիրոջը, Եվ Տերը լսեց ինձ։
Քանզի Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, Որ տալիս է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, Եվ երկրի բոլոր մեղավորները կխմեն այն։
Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։
Պատվիրաններ պահողը պահում է իր հոգին, իսկ նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանվի։
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։
Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։
Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։
Պատանի Սամուելը Հեղի քահանայի հսկողությամբ ծառայում էր Տիրոջը։ Այդ օրերին Տերը հազվադեպ էր խոսում կամ երևում մարդկանց։