ԱՌԱԿՆԵՐ 27:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խորագետը խուսափում է գալիք չարից, իսկ անզգամներն ընդառաջ են ելնում և տուժում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, իսկ միամիտներն անցնում են ու պատժվում։ |
Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,
Իսկ այժմ երկինք և երկիր այդ նույն խոսքով են հարատևում՝ պահված դատաստանի օրվա կրակին և ամբարիշտ մարդկանց կործանման։