Ռոբովամը նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների տված խորհրդի՝ ասելով. «Եթե իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։
ԱՌԱԿՆԵՐ 26:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ նրան նմանվող չլինես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։ |
Ռոբովամը նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների տված խորհրդի՝ ասելով. «Եթե իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։
Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
Իմաստունը դատում է ազգերին, իսկ անզգամը ծաղրելի է դառնում իր բարկության մեջ և չի ակնածում։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Տերը թող սաստի քեզ»։