ԱՌԱԿՆԵՐ 26:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես մտրակը՝ ձիու և խթանը՝ էշի համար է, այնպես էլ գավազանն է անմիտ ազգի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։ |
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
Անմիտին չարչարելով՝ անմեղն ավելի իմաստուն է դառնում, իսկ եթե իմաստունին հանդիմանես, նա ավելի հանճարեղ կդառնա։
Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։
Արդ, ինչպե՞ս եք ուզում, գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով և հեզության, արդարության ու խոնարհության հոգով։
Առաջ ասել եմ, երբ երկրորդ անգամ ներկա էի ձեր մեջ, և այժմ հեռվից դարձյալ կանխավ ասում եմ նրանց, ովքեր նախապես մեղանչեցին, և բոլոր մյուսներին. երբ դարձյալ գամ, չեմ խնայելու։