Ռոբովամը նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների տված խորհրդի՝ ասելով. «Եթե իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։
Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։
այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Տերը թող սաստի քեզ»։